Մայիսի 3-ին, ժամը 11-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է հնչել, որ Կիեւյան կամրջից մարդ է ցած նետվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարար ջոկատը, օպերատիվ խմբերը եւ «1-03» ծառայության բրիգադը, կամրջի տակ հայտնաբերել են 50-60 տարեկան մի քաղաքացու դիակ, որի հագուստի գրպանում հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական:
«Ազգը» փորձեց փաստաբաններից ճշտելՙ ճանաչո՞ւմ էին արդյոք Նորայր Միքայելյանին: Նրա համակուրսեցիները գնահատանքի խոսքեր ասացին Նորայրի մարդկային հատկանիշների եւ մասնագիտական կարողությունների հասցեին: Նորայր Միքայելյանը երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում եւ միայն մոտ 8 տարի էՙ տեղափոխվել էր Երեւան ու վարում էր փաստաբանական գործեր:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ