Ինչպես «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք, շարունակվում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գարնանային համերգաշրջանը:
Այսօր, մայիսի 4-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա մենահամերգով: Ծրագրում կհնչի Բրամսի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը, այնուհետեւ նվագախումբը կկատարի Մենդելսոնի «Շոտլանդական» սիմֆոնիան: Օրվա դիրիժորն է Իտալիայից հրավիրված հայտնի երաժիշտ Ալդո Սիսիլլոն: Համերգաշրջանի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Մ. Մ.