Լիբանանահայ արձակագիր եւ մշակութային գործիչ Արամ Սեփեթճյանը խմբագրել, ծանոթագրել եւ հրատարակել է սփյուռքահայ հայտնի բանաստեղծ, ուսուցիչ եւ խմբագիր Վահե-Վահյանի նամակների ստվարածավալ (766 էջ) ժողովածուն, իր գլխավորած «Սիփան» հրատարակչատան ջանքերով եւ բանաստեղծի որդուՙ Ցոլակ Ապտալյանի մեկենասությամբ:
Այսօր, ժամը 14:30-ին, Հայաստանի գրողների տանը տեղի կունենա գրքի շնորհանդեսը Արամ Սեփեթճյանի մասնակցությամբ: