«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ԱՆԱՀԻՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ

Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում անցկացված լողի Հայաստանի առաջնությունն աչքի ընկավ ռեկորդների առատությամբ: Լողորդները Հայաստանի 13 ռեկորդ սահմանեցին:

Հատկապես տպավորիչ էր Անահիտ Բարսեղյանի ելույթը, որը 5 ռեկորդ սահմանեց: «Նեպտունի» 18-ամյա լողորդուհին գերազանցեց 50,100 եւ 200 մետր թիկնալողի, 50 մետր բատերֆլայի եւ 100 մետր համալիր լողաոճի նախկին ռեկորդները:

3 ռեկորդի հեղինակ դարձավ Մոնիկա Վասիլյանը: Նա լավագույնն էր 50 մետր (27,35 վրկ), 100 մետր (59,50 վրկ) եւ 200 մետր (2.12,25 րոպե) ազատ լողաոճում: Ընդ որում 100 մետր լողաոճում 17-ամյա Վասիլյանը գահընկեց արեց Սուսաննա Բադալյանին պատկանած 26 տարվա վաղեմության ռեկորդը: Մոնիկան դարձավ Հայաստանում առաջին լողորդուհին, ում հաջողվեց 100 մետրը հաղթահարել 1 րոպեից պակաս ժամանակում:

Ռեկորդներ սահմանեցին նաեւ Վանե Ղարախանին (200 մետր բրասՙ 2.44,84), Արամ Կոստանյանը (50 մետր եւ 200 մետր թիկնալողՙ 27,25 վրկ եւ 2.07.75), Վահան Մխիթարյանը (50 մետր ազատ ոճՙ 23,16 վրկ) եւ Դավիթ Հունանյանը (100 մետր համալիր ոճՙ 1.01.90):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4