Իրանի «Սանատ Նաֆթում» հանդես եկող Լեւոն Փաչաջյանը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից: Նա որոշակի տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզչի հետ, որի պատճառով ոչ միշտ է տեղ ունենում թիմի մեկնարկային կազմում: Այժմ Փաչաջյանի գործակալը նրա համար նոր թիմ է փնտրում: