«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկում է ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը: Ըմբիշների համար այս մրցաշարը Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունն է: Դրա համար անհրաժեշտ է մտնել եզրափակիչ քաշային յուրաքանչյուր կարգում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Արթուր Առաքելյանը (60 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը (55 կգ), Նարեկ Խաչատրյանը (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ) եւ Արթուր Շահինյանը (84 կգ):

Մեր ըմբիշներն արդեն օլիմպիական 6 ուղեգիր ունեն նվաճած: Ազատոճայիններից Լոնդոնում հանդես գալու իրավունք ունեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ) եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ): Հունահռոմեական ոճի ըմբիշներից Լոնդոնում մրցագորգ դուրս կգան Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4