ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» կազմում նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսը: «Այաքսը» 33-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Վենլոյին», անհասանելի դարձավ մրցակիցների համար: Օզբիլիսը պահեստայինների թվում էր ու այդպես էլ խաղադաշտ չմտավ: