Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն անհաջող մեկնարկեց Սոֆիայում անցկացվող Դեւիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի մրցաշարումՙ 0-3 հաշվով պարտվելով Մակեդոնիայի ընտրանուն: Առաջինը կորտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող էստոնացի Դանիել Պրոսկուրան, որը զիջեց Շենդրիտ Դեարիին (2-6, 0-6): Աշոտ Գեւորգյանն էլ պարտվեց Տոմիսլավ Ջոտովսկուն (6-3, 2-6, 0-6): Մեր թենիսիստներըՙ Խաչատուր Խաչատրյանն ու Դանիել Պրոսկուրան պարտվեցին նաեւ զուգախաղումՙ զիջելով Զելենկով-Ռուսեւսկի զույգին (4-6, 6-3, 2-6): Հաջորդ հանդիպումը մեր թենիսիստները կանցկացնեն Չեռնոգորիայի հավաքականի հետ: