Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 10-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնելու է Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին նվիրված համերգ: Համերգի ընթացքում դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա) իր մենահամերգի ծրագրում ընդգրկել է հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նարե Արղամանյանը ծնվել է Հայաստանում: Եղել է Չայկովսկու անվ. երաժշտ. դպրոցի անվանի պրոֆեսոր, երաժշտագետ եւ կոմպոզիտոր Ա. Գուրգենովի սանը: 2004-ից սովորել է Վիեննայի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանումՙ Հայնց Մեջիմորեկի ղեկավարությամբ: Շուրջ երկու տարի է, ինչ դաշնակահարուհին կատարելագործվում է Հանովերում Արի Վարդիի մոտ: Նարեն մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների եւ արժանացել դափնեկրի կոչման: Առաջիկայում նա համերգներով հանդես կգա ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Նորվեգիայի հանրահայտ նվագախմբերի հետ:
Երեւանյան մենահամերգը Նարեն նվիրում է իր ուսուցչի հիշատակին:
Համերգաշրջանը հովանավորում է «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունը:
Մ. Մ.