Մայիսի 9-16-ը Գվատեմալայում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (69 կգ) եւ գերծանրքաշային Գոռ Մինասյանը:
Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի կարծիքով մեր երկու երիտասարդ ծանրորդներն էլ լավ են նախապատրաստվել առաջնությանը եւ կարող են բարձր արդյունքներ ցույց տալ: Գոռն այս տարի երկամարտի 411 կգ (186+225) արդյունքով հռչակվել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն, իսկ Անդրանիկը 321 կգ (148+173) ցուցանիշով ուժեղագույնն է ճանաչվել երիտասարդների մեջ: Գոռ Մինասյանն անցյալ տարի Մալայզիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 384 կգ (178+206) արդյունքով գրավել էր 4-րդ տեղը: