«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ

Մեկ շաբաթ առաջ Կիեւյան կամրջից ցած նետվեց երիտասարդ փաստաբան Նորայր Միքայելյանը, իսկ մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում Դավթաշեն կամրջից իրեն ցած է նետել 45-50 տարեկան մի տղամարդ: Դեպքի մասին ոմն քաղաքացուց ստացած ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը, 03 շտապօգնության ծառայությունն ու ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվում է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4