«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


«ԱԶԳԸ» ԵՎ «Новое Время»-Ն` ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՄԵՆԱՉԵԶՈՔԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԻՍ

Տպագիր մամուլը խորհրդարանական ընտրությունների` մարտի 12-ից մայիսի 5-ը առավելապես քարոզչություն է իրականացրել, այլ ոչ թե կատարել իր հիմնական առաքելությունը, որպիսին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը համարում է տեղեկությունների տարածումը: Ընդ որում, հայաստանյան թերթերը փաստացի առավելապես հակաքարոզչություն են իրականացրել, քան կոնկրետ մեկ ուժի քարոզչություն:

Երեկ «Նովոստի Արմենիա»-ում ներկայացվեցին խորհրդարանական ընտրական գործընթացների առնչությամբ տպագիր մամուլի մոնիտորինգի արդյունքները, որ իրականացրել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող եւ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում: «Տպագիր մամուլի մոնիտորինգՙ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագրի շրջանակներում 2,5 ամիս դիտարկվել են հայաստանյան 16 թերթերի ընտրական գործընթացներին վերաբերող հրապարակումները («Ազգ», «Իրատես դե ֆակտո», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «168 ժամ», «Առավոտ», «Հայացք», «Օրակարգ», «Гопос Армени», «Новое Время»):

Ըստ մոնիտորինգի արդյունքներիՙ հայաստանյան տպագիր մամուլը զգալի հետաքրքրություն է ցուցաբերել ընտրական գործընթացների նկատմամբ, թեեւ ընդհանուր առմամբ հրապարակումները վերաբերել են հենց գործընթացին, այլ ոչ դրա հիմքում ընկած կամ դրվող խնդիրներին:

Մինասյանի ընդհանրացմամբ, առավելապես բացասական հրապարակումներով հանդես են եկել «Չորրորդ ինքնիշխանությունը» եւ «Հայկական ժամանակը», այն դեպքում, երբ, օրինակ, «Ժողովուրդը» հավասարապես բացասական հրապարակումներ է ունեցել ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության վերաբերյալ, իսկ չեզոք բնույթի նյութերի գերակշռություն է գրանցվել «Ազգ» (դիտարկված ողջ ժամանակահատվածում չեզոք նյութերը կազմել են ընդհանուրի 78.7 տոկոսը) եւ «ծՏՉՏպ ԹՐպՎÿ» (77.9 տոկոսը) թերթերի հրապարակումներում: Վերջին երկուսի առնչությամբ, Մինասյանի հիշեցմամբ, պետք է հաշվի առնել, որ այս պարբերականներն ընդհանրապես ներքաղաքական կյանքին համեմատաբար քիչ են անդրադառնում:

Փորձագետի մատուցմամբ, քարոզարշավի ընթացքում մամուլի ընդհանուր հրապարակումների մոտ 40 տոկոսն է վերաբերել ընտրական գործընթացներին, ընդ որում, թերթերում զգալի մաս են կազմել ինչպես բացահայտ քարոզչությունը, այնպես էլ քողարկված քարոզչություն պարունակող նյութերը: Ընտրություններին մասնակից կուսակցությունների առումով հրապարակումները բացասական են եղել ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հետ ասոցացվող մամուլում ընդդեմ իշխանության եւ իշխանականում` ընդդեմ ընդդիմության այն դեպքում, երբ «ժառանգությանը» երկու «թեւերի» թերթերն էլ առավելապես հիշատակել են բացասական շեշտադրումներով:

Քանակական առումով թերթերն ընդհանուր հրապարակումների 8769 թվից ամենաշատը` 2616 նյութերում հիշատակել են ՀՀԿ-ը, ԲՀԿ-ին անդրադարձել ե 1524 հրապարակումներում, ապա ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»` արդեն համապատասխանաբար 1485 եւ 1017 նյութերի տեսքով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4