«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

«Ազգը» պարբերաբար անդրադառնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնին: Տարեց-տարի այս փառատոնը մեծ հնչեղություն ու կարեւորություն է ստանում, ներկայացնելով աշխարհում հայտնի երաժիշտների, որոնց թվում են նաեւ Հայաստանում ծնված եւ երաժշտական կրթություն ստացածները: Այսօր հայ հայտնի երաժիշտները զարդարում են աշխարհի շատ բեմեր, որոնց մենք ժամանակ առ ժամանակ ունկնդրում են «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի շրջանակներում: Արդեն 8-րդ փառատոնի ընթացքում կայացել է երեք հրաշալի համերգ: Իսկ մայիսի 12-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ ու ըմբոշխնել ՌԴ հրավիրված «Ակլադեոն» դուետի ելույթըՙ Մարիա Վլասովա-ակորդեոն, Եվգենի Վարավկո-կլարնետ: Ռուսաստանյան եւ եվրոպական բազմաթիվ քաղաքներում դուետը հանդես է եկել դասական եւ ժամանակակից երաժշտական ծրագրերով: Դուետը մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում հաղթել է եւ արժանացել դափնեկրի կոչման: Երաժիշտները նաեւ մեծ բեմեր են նվաճել անհատական ելույթներովՙ աշխարհի շատ բեմերում: Երեւանյան համերգային ծրագրում դուետը ընդգրկել է Հենդելի-սոնատ ֆլեյտայի, բասսո կոնտինուոյի համար, Պագանինիի, Լիստի, Բուզոնի, ինչպես նաեւ Լիպսի «Կամպանելլա», Վիդմանի «Ֆանտազիա», Բրոնների «Հրեական թաղամասի երաժշտություն», Պոդգայցի «Հանդիպում Հայդնի հետ», Կասադոի «Requiebros», Բեյթելմանի 2 արիա տանգոյի շուրջ, Կոննեսոնի «Դիսկո տանգո», Էսկելի «Վերտուոզ տանգո», Պերնեի «Կոնցոնետտա», Սարասատեի եւ Բալդերուի «Կարմեն ֆանտազիա» ստեղծագործությունները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4