«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2012-05-08 | #83, 2012-05-09 | #84, 2012-05-11


ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Սարաեւոյի շախմատի մրցաշարի մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնած Հրանտ Մելքումյանը հերթական 2 տուրերում անհաջող խաղացՙ վաստակելով ընդամենը կես միավոր: 6-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Վիկտոր Էրդոսի հետ, իսկ հաջորդ մրցախաղում զիջեց Եվգենի Պոստնիինՙ կրելով առաջին պարտությունը: 7 տուրից հետո Մելքումյանը Պոստնիի հետ 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նրանց հետապնդող Վիկտոր Էրդոսը, Միխայիլ Անտիպովն ու Տամիր Նաբատուն ունեն 5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4