«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2012-05-09 | #84, 2012-05-11 | #85, 2012-05-12


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆԳԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ, ՀԻՄԱ ԷԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ

Մայիսի 10-ին Լիտվիայի խորհրդարանում` Սեյմասում օրակարգ է մտցվել «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը, որ, սակայն, «Ազգի» նախապես տեղեկացրած թուրք-ադրբեջանական շվեդական նախագծի ճակատագրից տարբեր հեռանկար չի ունեցել:

Սեյմասի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համատեղ աշխատանքների շնորհիվ բանաձեւի նախագիծը մերժվել է քվեարկությամբ: Քվեարկությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորներ հնչեցրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության գաղափարը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին էլ Շվեդիայի խորհրդարանում տապալվեց նմանատիպ մի նախագիծ, որ նախաձեռնել էր ծագումով թուրք շվեդ պատգամավոր Մեհմետ Կապլանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4