«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն դարձել է Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած անդրկովկասյան գորշ արջերից մեկի ու նրա ձագուկի խնամակալը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» պարտավորվել է առնվազն մի տարի հոգալ արջերի սննդի, խնամքի ու վանդակին առնչվող ծախսերը:
Այսօր ժամը 12.00-ին տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը: Իսկ խնամակալված կենդանիների անունները, ընկերության որոշմամբ, կընտրեն երեխաները:
Այսօր այգում կլինի նաեւ նկարչական մրցույթ` մասնակցությամբ 8-15 տարեկան 50 երեխաների: Մրցույթի ընթացքում երեխաները հնարավորություն կունենան արկղերի մեջ գցելու քոթոթի անվան իրենց տարբերակը: Մրցույթի արդյունքներն ու անվան տարբերակները կամփոփի ժյուրին, 3 լավագույն նկարի ու ընտրված անվան հեղինակները կստանան մրցանակներ:
Ի. Պ.