Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 3-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստների համար, որոնք առաջին պարտությունները կրեցին:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը սեւերով պարտվեց Ալեքսանդր Ստրիպունսկուն: 3 տուրից հետո Հակոբյանն ունի 1,5 միավոր եւ ընթանում է 8-րդ տեղում: Աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Գատա Կամսկին ու Հիկարու Նակամուրան: Կամսկին հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին, Նակամուրան պարտության մատնեց Ռեյ Ռոբսոնին: 2-ական միավորով առաջատարներին հետապնդում են Գրեգորի Կայդանովը, Յուրի Շուլմանն ու Ալեքսանդր Լենդերմանը: 4-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կմրցի Լենդերմանի հետ:
Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը սեւերով պարտվեց Իրինա Զենյուկին: Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ վաստակեց 2,5 միավոր եւ Իրինա Կրուշի ու Աննա Զատոնսկիխի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կրուշը հաղթեց Վիկտորիա Նիին, Զատոնսկիխը հաշտություն կնքեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորի հետ: 4-րդ տուրում Տաթեւը սպիտակներով կխաղա Քամիլա Բագինսկայտեի հետ, որը մեկնարկային 3 տուրերում էլ պարտվել էՙ եզրափակելով աղյուսակը: Հայ շախմատիստուհին 1,5 միավորով 6-րդ տեղում է: