«Ազգը» արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացավ, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներՙ առանձին վայրերում հնարավոր են կարկուտ, քամու ուժգնացում մինչեւ 20-25 մ/վրկ արագությամբ: Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով եւ շաբաթվա վերջին կհասնի մինչեւ 27 աստիճան տաքության: Երեւանում հիմնականում օրվա երկրորդ եւ գիշերվա կեսին բոլոր հինգ օրերին հնարավոր են կարճատեւ անձրեւ, ամպրոպ, չի բացառվում նաեւ կարկուտը: Օդի ջերմաստիճանը այժմյան 23 աստիճանից շաբաթվա վերջին կբարձրանա ու կհասնի 27 աստիճանի: Հնարավոր է նաեւ ուժեղ քամի մինչեւ 25 մ/վրկ արագությամբ:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ