«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ 295 ԱՂԲԱՄԱՆ, 437 ՆՍՏԱՐԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է 168 ԲԱԿ

Այս տարի նախատեսված 140 շենքերից 35-ի ճակատային հատվածներն արդեն լվացվել են, վերանորոգվել ու ներկվել: Լուսավորվել են 168 բակ եւ 14 այգի: Բակային տարածքների բարեկարգման աշխատանքները շարունակական են լինելու. եւս 300 բակային տարածք բարեկարգվելու է:

Մայրաքաղաքում տեղադրվել են 437 նստարան եւ 295 աղբաման: Քաղաքապետարանում երեկ կայացած խորհրդակցությանը Տարոն Մարգարյանը հանձնարարել է նստարաններ ու աղբամաններ տեղադրել նաեւ մյուս վարչական շրջաններում:

Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներինՙ քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել եւ խստորեն հետեւել որակի պահպանմանը: Հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել եւ ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժեշտ աշխատանքների համար պահանջվելիք փաստաթղթերը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4