Վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է ինքնասպանությանՙ կամրջից ցած նետվելու երեք դեպք: «Ազգը» նախորդ երկուսին անդրադարձել էր: Եվ ահա մայիսի 13-ին, ժամը 16.35-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանությունՙ ցած նետվելով կամրջից: Փրկարարները դին դուրս են բերել Հրազդանի կիրճի ժայռոտ հատվածից: Պարզվել է, որ ինքնասպան եղածը 21-ամյա Ազատ Սարգսյանն է:
Մ. Մ.