«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՀԻՆԳՆ ԷԼ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Մոսկվայում անցկացված բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հուշամրցաշարում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակները: ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի 2-րդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ ռինգ դուրս եկած մեր 5 բռնցքամարտիկներն էլ մրցանակակիր դարձան:

Առավել հաջող էր 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանի ելույթը: Նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, Տիգրանը մտավ եզրափակիչ, որտեղ պարտվելով, դարձավ արծաթե մեդալակիր:

Մեր մյուս չորս բռնցքամարտիկներըՙ Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գագիկ Գեւորգյանը (60 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը բրոնզե մեդալների արժանացան:

Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկներ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հանդես կգան Մինսկում այսօր մեկնարկող Լիտենցեւի միջազգային հուշամրցաշարում: Ռինգ դուրս կգան Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) եւ Լոնդոնի օլիմպիադայի մեր միակ մասնակից Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 20-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4