«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ԱՐՄԻՆԵ ՍԻՆԱԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Չինաստանում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրերը: Դրանք բաժին կհասնեն քաշային յուրաքանչյուր կարգում 3 լավագույն մարզուհիներին:

Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 2 բռնցքամարտիկուհիներՙ Արմինե Սինաբյանն ու Աշխեն Սիմոնյանը: Առաջինը ռինգ դուրս եկավ Շվեդիայում բնակվող Արմինե Սինաբյանը, որը 1/32 եզրափակիչում մինչեւ 60 կգ քաշային կարգում մրցեց իսպանուհի Ջենիֆեր Միրանդա Մակեդայի հետ: Արմինեն պարտվեց 13-9 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4