«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2012-05-11 | #85, 2012-05-12 | #86, 2012-05-15


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության հերթական 3 տուրերում Վարուժան Հակոբյանն ընդամենը 1 միավոր վաստակեց: Նա հաշտություն կնքեց Ալեքսանդր Լենդերմանի եւ Հիկարու Նակամուրայի հետ ու պարտվեց Գատա Կամսկուն: 6 տուրից հետո հայ շախմատիստը 2,5 միավորով 12 մասնակիցների մեջ 10-րդն է:

Մրցաշարի միանձնյա առաջատարը ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է, որը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Օնիշչուկի հետ, այնուհետեւ հաղթեց Գրեգորի Կայդանովին: Առաջատարին կես միավոր է զիջում Գատա Կամսկին: 3,5-ական միավոր ունեն Ալեքսանդր Լենդերմանը, Ալեքսանդր Օնիշչուկն ու Յուրի Շուլմանը:

Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը 5 տուրից հետո 2,5 միավորով 6-րդ տեղում է 10 մասնակիցների մեջ: 4-րդ տուրում Տաթեւը հաղթեց Քամիլա Բագինսկայտեին, իսկ հաջորդ մրցախաղում պարտվեց Իրինա Կրուշին: Վերջինս 4 միավորով գլխավորում է աղյուսակը: 4-րդ տուրում Կրուշը հաշտություն կնքեց Իրինա Զենյուկի հետ: Առաջատարին կես միավոր է զիջում Աննա Զատոնսկիխը: 3-ական միավոր ունեն Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը, Ռուսուդան Գոլեթիանին եւ Իրինա Զենյուկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4