«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՇՏԱՑՆԵԼ ՄՈՒՏՔԸ ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ

Նպատակ ունի Հայաստանում իրագործել Միջազգային ֆինանսական կորպորացիան

Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)ՙ Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը երեկ մեկնարկեց Երեւանում: Այն նպատակ ունի օգնել Հայաստանի սննդամթերք արտադրողներին սննդի անվտանգության ապահովման հարցում` կիրառելով լավագույն միջազգային փորձն ու ստանդարտը` HACCP-ն: Վերջինս ամենատարածված եւ արդյունավետ միջազգային համակարգն է, որը հայտնաբերում, գնահատում եւ հսկում է սննդի անվտանգությանը սպառնացող էական վտանգները: Ծրագրին աջակցում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:

IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց, որ ծրագիրը տեւելու է երեք տարի: Նախատեսվում է աշխատել առանձին ձեռնարկությունների հետ, որպեսզի բարելավեն նրանց արտադրական ստանդարտները: Նա նաեւ ավելացրեց, որ բազմաթիվ հաջողված օրինակներ կան տարածաշրջանում, երբ սննդի անվտանգության բարձրացման շնորհիվ հնարավորություններ են ստեղծվում սննդամթերք արտադրողների համար եւ դյուրին դարձնում մուտքը նոր շուկաներ: «Մեր աշխատանքը Հայաստանում մեր տարածաշրջանային ջանքերի մի մասն է, որն ուղղված է ագրոբիզնեսիՙ տարածաշրջանում զբաղվածության համար ամենակարեւոր ոլորտներից մեկի խթանմանը», ասաց Թոմաս Լյուբեքը:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պետրոսյանն ընդգծեց սննդամթերքի անվտանգության կարեւորությունը Հայաստանի կառավարության համար եւ վստահություն հայտնեց, որ սննդի անվտանգության ոլորտում առաջընթաց կլինի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4