Մայիսի 30-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը:
Մայիսի 22-28-ը նախատեսվում է հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը հայաստանյան եւ ղարաբաղյան ծրագրերի կատարման վայրեր:
Իսկ մայիսի 29-ին կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: