«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2012-05-17 | #89, 2012-05-18 | #90, 2012-05-19


ԴՈՆԱՐԱ ԽՈՐԵՆՅԱՆԸ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Խորենյան Դոնարա Վահանի, բ.գ.թ.դոցենտ:

1973թ-ից աշխատել է Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում. սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետեւ` որպես դոցենտ:

Այժմ նա տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B- լիմֆոմայով (IV շրջան) եւ կարիք ունի քիմիաթերապիայի, որի մեկ կուրսի արժեքն է 1 000 000 դրամ (ընդունում է նաեւ Մաբտերա դեղամիջոցը):

Ցավոք սրտի, Դոնարա Խորենյանն ապրում է միայնակ եւ նա բուժման համար վճարելու ոչ մի հնարավորություն չունի:

Նա իր ողջ տարիները նվիրել է իր ուսանողներին, որոնցից շատերն այսօր ճանաչված ու սիրված բժիշկներ են:

Մենք բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ սիրելի դասախոսի ճակատագրին եւ Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Միայն միասնական ուժերով հնարավոր կլինի Դոնարա Վահանովնային կյանքի վերադարձնել:

Դրամային հաշիվ 2470002381510000 Արդշինինվեստբանկ, Արտեմ Գրիգորյանի անունով:

Ինֆորմացիոն հովանավոր` Doctors.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4