Ինչպես տեղեկացանք «Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից , առաջիկա հինգ օրերին հանրապետությունում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում: Ջերմաստիճանը էապես չի փոխվի: Հովտային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի 25-27-ի սահմաններում ցերեկվա ժամերին, իսկ գիշերըՙ 12-14: Լեռնային շրջաններում գիշերը կլինի 3-8 աստիճան, ցերեկըՙ 16-19 աստիճան տաքություն: Երեւանում նույնպես սպասվում են անձրեւ, ամպրոպ, կարկուտ ամբողջ շաբաթվա ընթացքում: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 11-13, ցերեկըՙ 25-27 աստիճան տաքություն:
Մ. Մ.