«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2012-05-18 | #90, 2012-05-19 | #91, 2012-05-22


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿՆ Է ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ

Ինչպես տեղեկացանք «Արարատբանկի» լրատվական ծառայությունից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD/ՎԶԵԲ) կողմից «Արարատբանկը» Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է 2011թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում: Արդեն երկրորդ տարին անընդմեջ, բանկին շնորհված TFP Award 2011 պատվավոր մրցանակը, բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի գլխավորությամբ Լոնդոնում գտնվող պատվիրակությանն է հանձնվել ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

Բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, կարեւորելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաեւ հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության արդյունք է: Նրա խոսքերով, այս մրցանակը նաեւ որակի նշան է եւ պարտավորեցնող գնահատական:

2007-ից ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շնորհիվ «Արարատբանկը» առեւտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 4-6 տոկոս:

Բանկից ստացած հաղորդագրությամբ նշվում է նաեւ, որ «Արարատբանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման ծրագիրը (TFP)ՙ 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք եւս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 8-9 տոկոս:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4