«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2012-05-19 | #91, 2012-05-22 | #92, 2012-05-23


ԱՐԹՈՒՐ ՔԻՐԱՋՅԱՆԸ ՄԻՆՍԿԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Մինսկում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում 11 երկրների ներկայացուցիչների թվում էին Հայաստանի 5 բռնցքամարտիկներ: Մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել: Բավական է նշել, որ ռինգ դուրս եկան Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող 16 բռնցքամարտիկներ, ինչպես նաեւ աշխարհի 4 չեմպիոններ:

Մեր 5 բռնցքամարտիկներից բոլորից հաջող հանդես եկավ երեւանցի Արթուր Քիրաջյանը (64 կգ), որը հաղթելով իր բոլոր 4 մրցակիցներին, դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակիչում Արթուրի մրցակիցը ղազախ բռնցքամարտիկ Սաբիտ Տուլեպբելգենովն էր, որին հայ մարզիկը հաղթեց 5 միավորի տարբերությամբ: Մեր մյուս պատվիրակները մրցանակային տեղ չզբաղեցրին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4