Սարանսկում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային մրցաշարում 2-րդ կազմով մրցումներին ներկայացած Հայաստանի հավաքականն անհաջող ելույթներ ունեցավՙ 10 թիմերի մրցավեճում եզրափակելով աղյուսակը:
Արամ Գասպարյանի եւ Կամո Կիրակոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը խմբային մրցաշարում պարտվեց Թուրքիայինՙ 0-7, Կորեայինՙ 1-6 եւ Ղազախստանինՙ 3-4: Միակ հաղթանակը հայ ըմբիշները տոնեցին հունգարացիների նկատմամբՙ 5-2: Չնայած դրան, մեր հավաքականը խմբում եզրափակեց աղյուսակը:
9-րդ տեղի համար պայքարում ՀՀ հավաքականը 1-6 հաշվով զիջեց բելառուսներին ու գրավեց 10-րդ հորիզոնականը:
2-րդ տարին անընդմեջ աշխարհի գավաթակիր դարձավ Իրանի հավաքականը, որը եզրափակիչում 5-2 հաշվով պարտության մատնեց թուրքերին: 3-րդ տեղը զբաղեցրին կորեացիներըՙ նույնպիսի հաշվով առավելության հասնելով ադրբեջանցիների նկատմամբ: