«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «Ո՞Վ Է ՈՐՈՇԵԼ, ՈՐ ԵՍ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»

Երեկ Ազգային ժողովի աշխատակազմում հավանական էին համարում այն լուրը, որ ԱԺ նախագահ կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանը, սակայն աշխատակիցների մեծ մասի տեղեկությունների աղբյուրը բացառապես մամուլն էր: Բոլորին տանջող այս հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ դեռեւս գործող խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանից, նրան հասցնելով այն լուրը, թե մամուլում շրջանառվում է Նիկոյանի` ԱԺ փոխնախագահ դառնալու լուրը: «Ո՞վ է որոշել, որ ես ԱԺ փոխնախագահ եմ դառնալու», հարցին հարցով պատասխանեց ԱԺ նախագահը` խորհուրդ տալով մի փոքր էլ սպասել եւ պաշտոնատարներին իմանալու, եւ կոալիցիա կազմելու որոշման առումով. «Համբերեք մի քիչ եւս: Հասկանում եք, դուք` լրագրողներդ, ինչ իրավիճակ եք ստեղծում. ըստ էության շատ անձերի արդեն դուք ինչ-որ տեղեր նշանակել եք, համաձա՞յն եք, եւ հանրապետության նախագահին դուք թողել եք ընդամենը դե յուրե ձեր դե ֆակտո որոշումները ստորագրել: Այդ կարգավիճա՞կն եք դուք նախատեսել»:

Բոլոր դեպքերում այսօր երեկոյան տեղի ունենալիք ՀՀԿ գործադիրի նիստը կարող է պատասխան տալ բոլոր անպատասխան հարցերին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4