Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին:
Արտգործնախարարության տեղեկացմամբՙ հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցում էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշել է, որ պաշտոնական Տալլինը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով եւ համամարդկային արժեհամակարգին համահունչ սկզբունքների կիրառման ճանապարհով:
Կարեւորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետեւ եւս ցուցաբերելու հնարավոր աջակցություն:
Ա. Հ.