Ինչպես տեղեկացանք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, երեկ, քննարկելով «Երեւան ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը, հանձնաժողովը սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից:
Ա. Մ.