«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


«ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Լոս Անջելեսի ջրային եւ էլեկտրաէներգիայի ռեսուրսների բաժանմունքի «Ջոն Ֆերարո» շենքում տեղի ունեցած գիտական շրջանային մրցույթին մասնակցելով Թեքեյան մշակութային միության «Արշակ Տիգրանյան» ավագ դպրոցի աշակերտները երկրորդ անգամ գրավել են առաջին տեղը: Առաջինը, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, տեղի էր ունեցել 2008-ին: Ավագ դասախոս Նանոր Մարգարյանի ղեկավարության ներքո ուսանած աշակերտներ Մորիս Սարաֆյանը, Արմինե Սանոսյանը, Արամ Էքիմյանը, Օննիկ Աշըգյանը եւ Արթուր Մազլումյանը գիտության ասպարեզին վերաբերող հարցերին սպառիչ պատասխաններ տալուց հետո պատրաստել են մեխանիկական մի սարք, որը գետնից առարկաներ կարող է վերցնել եւ փոխադրել մեկ ուրիշ վայր:

Գիտական այս մրցույթը պաշտոնական միջոցառում է եւ բաց է Լոս Անջելեսի բոլոր հանրային եւ մասնավոր դպրոցների աշակերտների համար:

«Հաջողությունը ցույց է տալիս, թե ինչքան նվիրված են իրենց գործին մեր ուսուցիչները եւ ինչ մեծ պատասխանատվությամբ են աշակերտները պատրաստվում նման միջոցառումների: Շնորհավորում եմ բոլորին», ասել է այդ առթիվ դպրոցի տնօրեն Վարդգես Գուրույանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4