«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՎԻՐԱՀԱՏԵԼ Է 8 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ

Ինչպես տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանից , մայիսի 23-ի դրությամբ, մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած 17 քաղաքացի: Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն վիրահատել է ութ տուժած քաղաքացու: Վիրահատություններն անցել են հաջող, եւ հետվիրահատական շրջանը, պրոֆեսորի գնահատմամբ, գերազանց է:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4