Հանրապետության վաստակավոր մարզիչ, հեծանվային սպորտի հանրապետական դպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանի գլխավորությամբ մեր 2 հեծանվորդները մասնակցեցին Բելառուսի երիտասարդական բաց առաջնությանը: Նրանցից առավել հաջող ելույթ ունեցավ Էդուարդ Մաթեւոսյանը, որը բրոնզե 3 մեդալ նվաճեց: Առաջին պարգեւին նա արժանացավ 5 միջանկյալ վերջնագծով 25 կմ հեծանվավազքում: Այնուհետեւ նա 3-րդ տեղը գրավեց մեկ վերջնագծով 15 կմ հեծանվավազքում: 6 մրցաձեւերից բաղկացած բազմամարտի արդյունքներով էլ հայ հեծանվորդը 3-րդն էրՙ արժանանալով եւս մեկ բրոնզե մեդալի: Հայաստանի մյուս պատվիրակ Վարշամ Դարբինյանը խմբային օլիմպիական մրցավազքում գրավեց 6-րդ տեղը:
Այս մրցաշարը մեր հեծանվորդների համար ուժերի հիանալի ստուգատես էր հուլիսի 1-6-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ: