«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2012-05-22 | #92, 2012-05-23 | #93, 2012-05-24


ԶԻՋԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը իսպանացիներից 1-2 հաշվով կրած պարտությամբ սկսեց Իտալիայում մեկնարկած Եվրոպայի առաջնության էլիտ փուլի մրցաշարը: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: Ընդ որում իսպանացիները առաջին խաղակեսի ավարտին խաղադաշտում մնացել էին 10 ֆուտբոլիստով: Չնայած դրան, առաջինը հաջողության հասավ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոնը: 65-րդ րոպեին հաշիվը բացեց Սուսոն: Սակայն 7 րոպե անց Դավիթ Հակոբյանը վերականգնեց հավասարակշռությունը:

Հանդիպման բեկումնային պահը կարող էր դառնալ 84-րդ րոպեն, երբ իսպանացիները 11 մ հարվածի իրավունք ստացան: Սակայն Ռոդրիգեսը չկարողացավ գնդակն ուղարկել դարպասը: Թվում էր, թե հայ ֆուտբոլիստներին կհաջողվի միավոր վաստակել, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին իսպանացիները կորզեցին հաղթանակը: Աչքի ընկավ Խուանմին:

Վաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կմրցի բելգիացիների հետ, որոնք առաջին խաղում 1-2 հաշվով պարտվեցին իտալացիներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4