Նոր գնահատումներ, արժեւորումներ: Անվանի օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան 5-րդ տարելիցի առիթով Լեւոն Մութաֆյանի հայացքը արտիստուհու երգարվեստին:
«Մահարին եւ Ռամկավարները». Գրիգոր Աճեմյանի ներկայացմամբ դրվագներ Ռամկավար ազատական կուսակցության հետ գրողի առնչություններից:
«Սարյանին հիշելով». Մարտին Միքայելյանի հուշ-էսսենՙ որպես ժամանակի ու ժամանակակիցների մասին հետահայաց մի «գունանկար»:
Դասական երաժշտության «Եվրոտեսիլ-2012»-ի (EYM) միջազգային մրցույթի 2-րդ կարգի մրցանակակիր պատանի հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանըՙ Անահիտ Հովսեփյանի հարցազրույցում:
Նոր անուններ, նոր գրքեր. Նորայր Ադալյանի անդրադարձը Սեւակ Արամազդիՙ Մոսկվայում ռուսերեն տպագրված «Արմեն» վեպի գրական առանձնահատկություններին:
Չարենց-115. Վազգեն Սաֆարյան. «Շամիրամ-Արա Գեղեցիկ խորհրդի չարենցյան շեշտադրումները»:
Մ. Բ.