«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով կառավարությունը երեկ որպես նվիրատվություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրեց մոտ 6 մլն դրամ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր - Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին` ավելի քան 4,7 մլն դրամ, «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` ավելի քան 4 մլն դրամ:

Կառավարությունը հավանություն տվեց նաեւ ՀՀ կառավարության եւ ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշնլ ԱԳ»-ի միջեւ կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին: Փաստաթղթով նախատեսվում է արտոնյալ վարկ տրամադրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Ա. Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահի համար բեմական սարքավորումների ձեռքբերման եւ տեխնիկական վերազինման նպատակով: Ծրագրի ընդհանուր գումարը 8 մլն եվրո է, մարման ժամկետը` 16 տարի, արտոնյալ ժամկետը` 7 տարի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4