Դետրոյթի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մշակույթի դահլիճում ապրիլի 14-ին կայացել է միջոցառում նվիրված Հայաստանում Թեքեյան մշակութային միության կրթական առաքելության 20-ամյակին եւ կրթական, կրոնական բազմաթիվ ծրագրերի անխոնջ պաշտպան եւ հովանավոր Միհրան Հոփլամազյանին:
ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի Դետրոյթի մասնաճյուղերի կազմակերպած միջոցառումը, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, սկսվել է հայր Կարապետ Քոչակյանի աղոթքով: Ապա ելույթ է ունեցել Դուգ Սմիթը, որը ներկայացրել է ԹՄՄ-ի անցած հակիրճ պատմությունը: Այնուհետեւ հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը գնահատանքի խոսքեր է ասել Հոփլամազյանի հասցեին եւ նրան արժանացրել «Տարվա մարդ» տիտղոսինՙ երկարամյա ծառայությունների համար: Տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական պատշաճ ծրագիր:
Ավելացնենք, որ նման միջոցառումների ընթացքում հավաքված նվիրատվությունները ուղղորդվում են Հայաստանում եւ Ղարաբաղում գործող Թեքեյանի անվան 5 դպրոցներին:
Հ. Ծ.