«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԹԵՅԼՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 50 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հաագայի միջազգային դատարանը Սիեռա Լիոնեի գործով 50 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբերիայի նախկին նախագահ 64-ամյա Չարլզ Թեյլորին, որը մեղավոր ճանաչվեց ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: «Ազգը» մայիսի 26-ի համարում մանրամասն ներկայացրել է Թեյլորի գործը: Միջազգային դատարանը ապացուցված համարեց նրա հիշյալ հանցանքները, սակայն, միեւնույն ժամանակ, Թեյլորին անմեղսունակ ճանաչեց Սիեռա Լեոնեում զինյալների գործունեությունը կազմակերպելու մեջ:

Մեղադրող կողմը պահանջում էր 80 տարվա ազատազրկում: Ինչպես եւ ենթադրվում էր, Թեյլորը պատիժը կկրի Մեծ Բրիտանիայի բանտում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4