«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԳՅՈՒՄՐԻՆ` ԴԱՐՁՅԱԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոր հեռանկարներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրիի մասնաճյուղի ուսանողների համար

Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընդառաջ է գնում պահանջված կադրեր պատրաստելու ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ցանկությանը:

Այս կամ այն բուհի գործունեության հաջողությունը բացահայտվում է պատրաստած մասնագետների հանդեպ դրսեւորվող պահանջարկով: Մրցունակ կադր համարվելու նշաձողը սահմանում է շուկան: Կրթության համակարգում ժամանակակից մեթոդների ներդրման ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է ոչ միայն բուհերի, այլեւ գործատուների շահերից:

Գյումրեցի ապագա տնտեսագետներին տրամադրված ժամանակակից տեխնիկան կարեւոր դեր կունենա նրանց մասնագիտական հեռանկարների առումով: ՏՏ ու համացանցի ընձեռած ահռելի տեղեկատվության առկայությունը մեթոդական հարուստ նյութ կապահովեն նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով եւ այլ սարքերով: Համալսարանում կգործի նաեւ Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարեւորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու եւ դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների:

«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը չորրորդն է այն 29 բուհերից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարեւոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա հետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը եւ համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել եւ մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Նորարարությունների կողմնակից ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում գնահատվում են կրթության որակը եւ շուկայի պահանջներից բխող մրցունակ կադրերի պատրաստումը: Այս բուհի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունն այդ տեսանկյունից հաջողված պետք է համարել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4