«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՐԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ալբենայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն էլ հաղթական էր առաջատարներից մեկիՙ Հրանտ Մելքումյանի համար, որը մրցում էր իր հետ աղյուսակը գլխավորող Հանս Տիկանենի հետ: Տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը, Մելքումյանը բուլղարացի Իվան Չեպարինովի հետ 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Վերջինս հաղթեց Պոնտուս Կառլսոնին, որն առաջին պարտությունը կրեց: 5-րդ տուրում Մելքումյանը սեւերով կխաղա Չեպարինովի հետ:

Մելքումյանից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հովհաննես Գաբուզյանը, որը հաղթելով Տիգրան Պետրոսյանին, 3,5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Իսկ Պետրոսյանը 2,5 միավորով նահանջեց 30-րդ հորիզոնական: Տիգրանն առաջին պարտությունը կրեց:

Առաջատարներին հետապնդող շախմատիստների թվում են 3-ական միավոր վաստակած Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը: Կարենն ու Վահեն հաղթեցին համապատասխանաբար Դան Ջիին եւ Բորիս Քլեյնին, իսկ Հակոբյանն ու Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մոմչիլ Նիկոլովի եւ Կանտոլի Ռատնակարանի հետ:

Նելլի Աղինյանը 2 միավորով ընթանում է 50-րդ տեղում: Նա պարտվեց Վան Յունգուոյին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4