Կապանի «Գանձասարի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Սարգսյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի թիմից հեռացած Աբրահամ Խաշմանյանին: Երեկվանից Սամվել Սարգսյանը պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը: Մարզչական աշխատանքում նրան կօգնեն Ավետիք Սարգսյանը, Ստեփան Բաղդասարյանը եւ դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: «Գանձասար-2»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ 45-ամյա Սամվել Սարգսյանը մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Նա աշխատել է «Բանանցում», «Արարատում», «Կիլիկիայում»: