Armchess.am-ի տեղեկացմամբ, շախմատի Հայաստանի ֆեդերացիան շախմատի եվրոպական միությանը հայտ է ներկայացրել 2014-ի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը Երեւանում անցկացնելու համար: 2014-ին լրանում է աշխարհահռչակ շախմատիստ, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ցանկանում է Եվրոպայի առաջնությունը նվիրել նրա հիշատակին: