«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2012-05-25 | #96, 2012-05-30 | #97, 2012-05-31


ԱՆԱՆԴԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Երեկ Մոսկվայի Տրետյակովի պատկերասրահում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման Անանդ-Գելֆանդ եզրափակիչ մրցախաղը: Ինչպես հայտնի է, 12 պարտիայից բաղկացած դասական շախմատի մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքիՙ 6-6: Չեմպիոնը որոշվեց լրացուցիչ մրցախաղում: Արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղում հաղթելով 2,5-1,5 հաշվով, Վիշվանաթան Անանդը պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Վճռորոշ եղավ լրացուցիչ մրցախաղի 2-րդ պարտիան, որում Անանդը 77-րդ քայլին հաղթանակ տոնեց: Մնացած 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը 3-րդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 2008-ին նա շախմատային թագի համար պայքարում հաղթել էր Վլադիմիր Կրամնիկին, իսկ 2010-ին պարտության էր մատնել Վեսելին Թոփալովին:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն եվրո էր: Քանի որ մրցախաղն ավարտվեց լրացուցիչ մրցամարտով, Անանդը ստացավ մրցանակային հիմնադրամի 55 տոկոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4