«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

«Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանսահայ նշանավոր գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանի «Շրջում» ժողովածուն (512 էջ, առաջին հրատարակություն): «Շրջումը» հեղինակի պատումների շարքիՙ «Գիշերադարձի» յոթերորդ փուլն է, ինչպես հեղինակն է մեկ խոսքով բնորոշում «Գիշերային պտոյտ մը Փարիզի փողոցներուն մէջ, որ կը յանգի ուրուական լաբիւրինթոսին»: Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ: Շապիկի գծանկարըՙ ֆրանսահայ անվանի նկարիչ Ասատուրի:

Հրատարակչությունը, որ համագործակցում է ֆրանսահայ մտավորականի հետ 2007 թվականից, մինչ այդ լույս է ընծայել Պըլտյանի եւս 3 գիրք. «Երկխօսութիւն Նարեկացիի հետ» (2008 թ.) եւ «Հայկական ֆուտուրիզմ» (2009 թ.) ուսումնասիրությունները, «Մանտրաներ» բանաստեղծական ժողովածուն: Հրատարակության են պատրաստվում «Սեմեր», «Հարուածը», «Նշան» («Գիշերադարձ»), «Պատկերը», «Անունը լեզուիս տակ» («Գիշերադարձ»), «Կրակէ շրջանակը. Դանիէլ Վարուժանի շուրջ» (2-րդ հրատարակություն), «Տարմ», «Դէպի Արեւելք», «Հայկական սիմւոլիզմ» գրքերը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4