Հարգելի հայրենակիցներ,
Այս օրերին թուրքական եւ հայկական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ եւ տեսագրություններ տարածեցին, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի եւ այնտեղ հանդիպել Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արժանացել ջերմ հյուրասիրության։
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել եւ այս հանդիպմանը չեն մասնակցել ոԲչ խորհրդի վարչությունը, ոԲչ խորհրդի կառույցները` 12 հայկական համայքներ, կազմակերպություններ ու միություններ եւ ոԲչ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները։
ՈՒստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների եւ հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը որեւէ տեղեկություն տալ չի կարող։ Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան։
Հարգանքներով`
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն, Մայնի Ֆրանկֆուրտ, 1 հունիսի 2012թ.