Կանադայում հրատարակվող «Ապագայ» ազգային-հասարակական շաբաթաթերթի այս տարվա մայիսի 14-ի համարի հաղորդմամբ, Ֆրանսիայի Մոնպելիարի շրջանում գործող «Անատոլ Ֆրանսի» անվան միջնակարգ վարժարանում տեղի ունեցածը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Այդ վարժարանում պատմության եւ աշխարհագրության դասի ժամին ուսուցչուհին աշակերտներին ցույց է տվել մի երգիծանկար, որտեղ գանգերով լեցուն տոպրակի տակ կքած Թուրքիան ներկայացնող մի տղամարդ փորձում է բարձրանալ դեպի Եվրոմիություն:
Վարժարանի երկու թուրք աշակերտներ այդ մասին հայտնել են ծնողներին, որոնք էլ անմիջապես բողոք են ներկայացրել օտարների իրավունքները պաշտպանող մի կազմակերպության, եւ լուրը կայծակնային արագությամբ հասել է Թուրքիա, որտեղ համապատասխան արձագանք են տվել դրան:
Դպրոցի տեսուչը, թեեւ զարմացած իրավիճակից, հաստատել է, որ Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրի մաս է կազմում:
Հ. Ծ.