«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ երեկ: Մրցույթները հովանավորում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մրցանակներ ստացան գիտական լրագրության մրցույթի 11 եւ միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթի 95 հաղթողներ:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի ներկայացմամբՙ գիտության ոլորտում Կարեն եւ Սամվել Կարապետյանները շարունակելու են աջակցություն բերել ամենատարբեր ծրագրերումՙ ոչ միայն խրախուսելու գիտության մշակներին, այլեւ աջակցելու պետությանը:
Հ. Հ.